Մաշկաբանություն
Ինչու է չորանում մաշկը
Առողջ մաշկը քնքուշ է, նուրբ ու հարթ մակերեսով, փայլատ, ձիգ: Նրա բնական փափկությունն ու խոնավությունը յուրաքանչյուր մարդու ընդհանուր առողջական վիճակը բնորոշող ցուցանիշներից են, որոնք պայմանավորված են մի շարք գործոններով` մշտական բնակավայրի կլիմայական պայմաններ, սեռ, տարիք, մարմնամաս, մարսողական օրգանների, նյարդային և ներզատական համակարգերի գործունեություն, ժառանգականություն, սննդակարգ և այլն:
Մաշկի չորանալու պատճառ կարող են դառնալ արտաքին և ներքին ծագման տարբեր գործոններ, որոնց ազդեցության հետևանքով մաշկի եղջերային շերտը ջրազրկվում է, հաճախակի թեփոտվում, պաշտպանական հատկությունները ու ճարպի քանակը` նվազում: Արտաքին գործոններից են մաշկի ոչ ճիշտ հիգիենան, արտաքին անբարենպաստ պայմանները, սխալ սննդակարգը, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահումը և այլն: Ներքին գործոններից են հիպովիտամինոզը, ավիտամինոզը, լյարդի, երիկամների, վահանագեղձի, մակերիկամների ախտահարումը, արյան որոշ հիվանդությունները, շաքարային դիաբետը, մաշկաբորբերը, գենետիկական և ֆիզիոլոգիական որոշ առանձնահատկությունները:
Չոր մաշկը լուրջ խնդիրներ է ստեղծում ոչ միայն կոսմետոլոգիական առումով: Այն նաև բավարար չափով չի իրականացնում իր բազմաբնույթ գործունեությունը. մաշկի բջիջները չեն ստանում սննդանյութի անհրաժեշտ քանակությունը, որի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է:
Մաշկի չորության պատճառ հաճախ դառնում են չոր օդը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ակտիվ ազդեցությունը, եղանակային տատանումները, ցուրտը, օդի միջանցիկ հոսանքն ու քամին, հաճախակի և սովորականից տաք ջրով լվացվելն ու լողանալը` հատկապես կոշտ օճառով, կենցաղային, արդյունաբերական և գյուղատնտեսական քիմիկատները, կոսմետոլոգիական որոշ միջոցներ, սննդային կամ այլ ծագման թունավորումները, ծերունական տարիքը և այլն:
Մաշկի չորությունը ընդհանուր և սահմանափակ բնույթ է կրում: Ե´վ մեկը, և´ մյուսը ավելի հաճախ զարգանում են կյանքի երկրորդ կեսում, մանավանդ 60 տարեկանից հետո: Անձը գանգատվում է մաշկի չորությունից, անհարթությունից, ճաքերից, թեփոտումից, ձգվածությունից` մանավանդ լողանալուց անմիջապես հետո, քորից, ընդհանուր տհաճ, անհանգիստ վիճակից: Երբեմն խանգարվում է քունը: Այդպիսի մաշկի վրա չեն լինում նորմալ մաշկին բնորոշ փոսիկներ, շոշափելիս զգացվում է առաձգականության պակաս, կոշտություն, մատով սեղմելուց հետո գոյացած մատնահետքը երկար ժամանակ չի անհետանում: Կարող է նաև թեթևակի արյունահոսություն նկատվել: Որպես բարդություն` հնարավոր է թարախային բորբոքումների զարգացումը: Տարեց մարդկանց մոտ այս ախտանիշներն ի հայտ են գալիս ընդհանուր կենսական գործընթացները դանդաղելու, մաշկի բոլոր շերտերի և ենթամաշկի որոշակի հետաճի պատճառով:
Անգամ նորածինների մոտ կարող է մաշկի չորություն նկատվել կյանքի առաջին օրերին, պայմանավորված քրտնագեղձերի դեռևս ոչ ակտիվ գործելու հետ, որը ժամանակավոր բնույթ է կրում և ինքնուրույն վերանում է:
Այլ է չոր մաշկի ձևավորման խնդիրը երեխաների կյանքի հետագա շրջանում: Դրա առաջացման պատճառ կարող են դառնալ հղիության և կրծքով կերակրման շրջանում մոր, ինչպես նաև երեխայի ոչ լիարժեք սնունդը, վաղ սկսված արհեստական սնուցումը, երեխային հաճախակի լողացնելը, մաշկն անբավարար չորացնելը, սպիտակեղենը լվանալիս երեխաների համար չնախատեսված փոշիներ ու մածուկներ օգտագործելը, կոշտ օճառը և այլն: Պետք է հիշել, որ երեխաների մաշկը շատ նուրբ է և ամենաչնչին գրգռիչն իսկ չորության պատճառ կարող է դառնալ:
Հղիների մաշկը հաճախ է թեփոտվում և չորանում հիմնականում դեմքի ու վերին վերջույթների շրջանում:
Գլխի մաշկի չորությունը տարածված երևույթ է, հատկապես ձմռանը: Սա չպետք է շփոթել սովորական թեփոտման հետ: Եթե թափված թեփուկները մանր, սպիտակավուն, հեշտությամբ թափվող չեն, այլ խոշոր են և դեղնավուն, համեմատաբար ամուր կպած, ապա դա ախտանիշ է և պետք է դիմել մաշկաբանին` բացառելու համար պսորիազի, սեբորեային մաշկաբորբի առկայությունը:
Դեմքի չոր մաշկ հաճախ նկատվում է միջին տարիքի երեխաների մոտ, որի պատճառ են դառնում լվացվելուց հետո մաշկը ոչ բավարար չորացնելը և սառը եղանակին բակում վազվզելը: Մաշկի չորությունն ու թեփոտումը հաճախ զուգակցվում են ճաքերով, թարախային բորբոքումով:
Աչքերի շրջակա մաշկի չորությունը հատկապես անհանգստություն է պատճառում կանանց. աչքերի շուրջը գոյանում են ծալքեր, կնճիռներ, դժվարանում է դիմահարդարվելը: Չորության պատճառ կարող են դառնալ քրոնիկական բորբոքումները` բլեֆարիտը, ալերգիկ մաշկաբորբերը, արցունքահեղուկի պակասը, հարդարման համար օգտագործվող միջոցները, ծխախոտի ծուխը:
Շրթունքների չորության պատճառ կարող են դառնալ ոչ միայն վերոհիշյալ գործոնները, այլև որոշ մարդկանց մոտ շրթունքները լիզելու սովորությունը. խոնավացած մակերեսն արագ չորանալով` ենթարկվում է անցանկալի փոփոխությունների, որոնք կարող են հանգեցնել խեյլիտի զարգացման, ճաքերի գոյացման:
Ձեռքերի մաշկը հաճախ չորանում է` կապված մասնագիտական գործունեության հետ: Քիմիական արդյունաբերությունում աշխատողների կամ գրգռիչ նյութերի հետ շփվող անձանց ձեռքերի մաշկը գրեթե միշտ չոր է լինում: Կենցաղային գործոնների ազդեցությունը առանձնապես նկատելի է կանանց շրջանում, որը հոգեբանորեն նրանք շատ ծանր են տանում. չոր, կնճռոտ ձեռքերը կարող են մատնել նրանց տարիքը:
Ոտնաթաթերի, մանավանդ ներբանների մաշկը հաճախ չորանում է նոր գնված անորակ կոշիկների կամ գուլպաների գրգռման ներգործության հետևանքով: Շաքարային դիաբետը նույնպես որոշակի դեր ունի այս հարցում: Մաշկի չորությունն ու թեփոտումը հիմնականում արտահայտվում են կրունկների մոտ, հանգեցնելով գերեղջերացման, կոշտուկների ու ճաքերի գոյացման, որոնք լինում են ցավոտ և խանգարում քայլելուն:
Ինտիմ շրջանի մաշկի չորությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, սեռական կյանքի առումով, ծանր վիճակ է ստեղծում: Բարեբախտաբար, այս ձևը այդքան էլ հաճախ չի հանդիպում: Դրա առաջացման պատճառ կարող են դառնալ արտաքին սեռական օրգանների բորբոքումները, ամենօրյա հիգիենայի կանոնները չպահպանելը, սինթետիկ սպիտակեղենը` հատկապես գնելուց հետո առանց լվանալու հագնելը:
Մաշկի չորացումից խուսափելու համար անհրաժեշտ է սննդակարգում հանքային աղերով, բուսական ծագման սպիտակուցներով, վիտամիններով հարուստ սննդամթերք ընդգրկել, երբեմն A, C, PP, E վիտամիններ ընդունել, օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ խմել, բնակարանի օդը խոնավացնել, որին նպաստում են խոնավացնող սարքերը, տնային բույսերը: Ցուցված են նաև սոդայով, ծովի աղով ընդհանուր կամ տեղային լոգանքները, A վիտամինով հարուստ կանթեղախոտի, հալվեի և այլ դեղաբույսերի պատրաստուկների, խյուսերի ու քսուքների օգտագործումը:
Բարդություններից խուսափելու համար անպայման պետք է դիմել բժիշկ մասնագետի: Մաշկաբանը յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում հիվանդության առաջացման պատճառը հայտնաբերելու և բուժումը ճիշտ կազմակերպելու համար:
gayane
11.12.2015
Կարդացեք նաև
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն